Sep 23, 2019 07:45 Asia/Tehran
  • Էրաղչի. Իրանը ճնշման տակ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ

Կիրակի օրը, ԻԻՀ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի նախագահ Հասան Ռոհանանիի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը բացառված է, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը:

Բրիտանական Independent թերթին տված հարցազրույցում, Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է, որ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունն արժանանում է  իրանցիների առավելագույն դիմադրությանը, հավելելով. «Ոչ Իրանը, և ոչ էլ որևէ այլ երկիր, ճնշումների պայմաններում բանակցություն չեն սկսի»:

Էրաղչին հավելել է, որ եթե ​​Թրամփը վերադառնա միջուկային գործարքին, Իրանը բանակցություններ կվարի ԱՄՆ-ի հետ ՝ «5 + 1» ձևաչափի շրջանակներում:

ՀԳՀԾ-ից միակողմանի կերպով դուրս գալուց հետո, ԱՄՆ-ը Իրանի դեմ կիրառեց առավելագույն ճնշման քաղաքականություն:

Սույն թվականի հունիսի 9-ին Ղոմում կայացած հանրահավաքի ժամանակ, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարեց. «Ամերիկացիներն ուրախությամբ հայտարարում են, որ Իրանի ժողովրդի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն աննախադեպ են, սակայն Իրանի ժողովուրդը նրանց այնպիսի պարտություն կպարտադրի, որը նույնպես կլինի աննախադեպ»:

Իրանի Իսլամական Հանրապետությունը առանցքային դեր ունի տարածաշրջանում ամերիկյան-սաուդական-սիոնիստական առանցքի դավադրությունների դեմ պայքարում:

 

 

Մեկնաբանություններ