Oct 12, 2019 12:37 Asia/Tehran

Մոտենում է Հոսեյնական Արբաինը (իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակը): Աբա Աբդուլլահ Ալ Հոսեյնի երկրպագուները աշխարհի տարբեր երկրներից շարժվում են դեպի շիաների երրորդ առաջնորդի սրբավայր դամբարանը: Ամեն տարի միլիոնավոր մարդիկ ոտքով կտրում-անցնում են կիլոմետրեր ,մասնակցելու իմամ Հուսեյինի հիշատակին նվիրված սգո արարողությանը: 

ԻՌՆԱ լրատվական գործակալության լրագրողներըն Իրանի արևմտյան սահմաններից հաղորդում են,որ Խոսրավի, Մեհրան, Չազաբեհ և Շալամչե սահմանային անցուղիները պատրաստ են օգնելու այն ուխտավորներին ու Իմամ Հոսեյնի սիրահարներին, որոնք ոչ միայն Իրանի տարբեր քաղաքներից, այլև հարևան երկրներից մտադիր են ցամաքային սահմանները ոտքով անցնել ու հասնել Քարբալա:

Արբաինի շտաբի կողմից ներկայացված վերջին տվյալներով, մինչ այժմ երեք միլիոն 83 հազար 40 մարդ արձանագրվել է Արաբիանի արարողությանը մասնակցելու համար:

Լուսնային հիջրեթի 1441 թվականի սաֆար ամսվա 20-ը (2019 թվականի հոկտեմբերի 19-ը)   Քարբալայի անապատում աշխարհի շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ զինակիցների  նահատակության քառասնօրյակն է: Այս օրը ողջ աշխարհից միլիոնավոր ուխտավորներ ժամանում են Իրաքի հարավային Քարբալա քաղաք, մասնակցելու Հոսեյնական Արբաինի արարողությանը: 

 

Մեկնաբանություններ