Oct 13, 2019 16:26 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ.«Թեհրանը և Իսլամաբադը կարևորել են երկխոսության միջոցով տարածաշրջանի հարցերը կարգավորելու անհրաժեշտությունը»

ԻԻՀ նախագահն ասել է.«Թեհրանը և Իսլամաբադը համոզված են ,որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծել երկրների միջև երկխոսության միջոցով»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության կայքէջի հաղորդման համաձայն՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում Պակիստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով  Էմրան Խանի հետ ունեցած հանդիպմանը նշել է.«Այս հանդիպմանը կողմերը կարևորել  են Պարսից ծոցի զգայուն տարածաշրջանի անվտանգությունը ,համոզված լինելով ,որ տարածաշրջանի հարցերի կարգավորման բանալին Եմենի պատերազմի ավարտն է և անհապաղ հրադադարի հաստատումը»:

Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Ռոհանին ասել է.«Հանդիպման ժամանակ երկու կողմերն Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն են համարել և հայտարարել,որ այս հարցի լուծման համար, ԱՄՆ-ն պետք է վերադառնա ՀԳՀԾ և պատժամիջոցները չեղարկվեն»:

Պակիստանի վարչապետ Էմրան Խանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է,որ Թեհրան կատարած իր այցի նպատակն է կանխել տարածաշրջանում նոր լարվածության ու բախումների ծագումը:«Պակիստանն անցած 15 տարիների ընթացքում տառապել է բախումների պատճառով և 70 հազար զոհ է տվել ահաբեկչության դեմ մղվող պայքարի ընթացքում», հավելել է նա:

Պակիստանի վարչապետը նաև բարձր է գնահատել Իրանի կառավարության կողմից Քաշմիրի ժողովրդին ցուցաբերված աջակցությունը: 

Պակիստանի վարչապետը կիրակի օրը ժամանել է Թեհրան ԻԻՀ պաշտոնատարների  հետ հանդիպում ու բանակցություն ունենալու  նպատակով: Մեկօրյա այցի շրջանակում Էմրան Խանը կհանդիպի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ: 

Պակիստանի վարչապետ Էմրան Խանը սույն թվականի ապրիլին ևս այցելել էր Իրան: 

 

Պիտակ

Մեկնաբանություններ