Oct 17, 2019 12:30 Asia/Tehran
  • Գեներալ Հաթամի.«Իրանական ուսումնական ինքնաթիռի արտադրումը պատժամիջոցների պարտության բացահայտ օրյնակ է»

Իրանական արդիական ուսումնական ինքնաթիռի՝ «Յասինի» շնորհանդեսի ընթացքում Իրանի զինված ուժերի աջակցման ու պաշտպանության նախարարը շեշտել է.«Այս ձեռքբերումը Իրանի դեմ պատժամիջոցների պարտության ու անարդյունավետության բացահայտ օրինակ է»:

Հինգշաբթի առավոտյան Համադան քաղաքի «Նահատակ Նոժե» բազայում տեղի է ունեցել «Յասին» արդիական ուսումնական ինքնաթիռի շնորհանդեսը:

Իրանի զինված ուժերի աջակցման ու պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հստակեցրել է.«Յասին ինքնաթիռը ոչ միայն գիտական ու տեխնոլոգիական բնույթ ունի ու ազդելու է ազգային հեղինակության բարձրացմանը, այլև պարզ ուղերձ է հղում համաշխարհային իմպերիալիստական համակարգին:

«Յասին» առաջադեմ ուսումնական ինքնաթիռի գործարկումը համարելով իրանցի մասնագետների մասնագիտական արվեստի գագաթնակետը Գեներալ Հաթամին հավելել է.«Չնայած թշնամու դաժան պատժամիջոցներին Իրանի պաշտպանական արդյունաբերության էլիտան վերացնելով երկրի ավիացիոն անհրաժեշտություններից մեկը իր նոր նվաճումը պարգևում է իսլամական Իրանի ժողովրդին»:

Այսօր առավոտյան, Իրանի զինված ուժերի աջակցման ու պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի ու երկրի մի խումբ պատասխանատուների ու բանակի հրամանատարների մասնակցությամբ, տեղի է ունեցել իրանական ուսումնական արդիական ինքնաթիռի շնորհանդեսը:

Ուսումնական ինքնաթիռը ստուգման վերջին փուլերն անցկացնելուց հետո Իրանի բանակի օդուժի հրամանատարի հրահանգով, իրականցրել է իր առաջին պաշտոնական թռիչքը: 

ԻԻՀ-ն նախագծելով ու արտադրելով այս ուսումնական արդիական ինքնաթիռը, հայտնվել է  ավիատիեզերական տեխնոլոգիա ունեցող սակավաթիվ երկրների շարքում և պատրաստ է այս կարողությունը կիսել այլ երկրների հետ:

Պիտակ

Մեկնաբանություններ