Oct 19, 2019 07:22 Asia/Tehran

Նախորդ գիշեր իսլամական Իրանը սգում էր շիաների երրորդ իմամ Հուսեյնի ու նրա հետևորդների նահատակության քառասնօրյակը՝ Արբաինը:

Հոկտեմբերի 19-ը Քարբալայի անապատում իմամ Հուսեյնի ու նրա հավատարիմ ուղեկիցների նահատակության քառասնօրյակն է:

Մեծ թվով մուսուլմաններ և այլ աստվածային կրոնների հետևորդներ, իմամ Հուսեյնի նահատակության քառասնօրյակին՝ Արբաինին մնացած մի քանի օրերի ընթացքում, քայլելով կտրում են Նաջաֆ քաղաքից  դեպի Քարբալա տանող 80 կմ երկարությամբ ճանապարհը՝ հասնելու իմամ Հուսեյնի սրբավայր դամբարան: 

Իմամ Հուսեյնը   և նրա զինակիցները նահատակվել են Քարբալայում ՝ 61 թ. Մուհարամ ամսի տասներորդ օրը:

Քարբալայի իրադարձությունների ժամանակ իմամ Հուսեյնն ասել է. «Նպատակը բռնությանն ու ճնշմանը դիմակայելն է:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունն Իմամ Հուսեյնի նահատակության քառասնօրյակի կապակցությամբ ցավակցություն է հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին, հատկապես շիաներին և մյուս ազատախոհներին:

 

Մեկնաբանություններ