Oct 20, 2019 17:25 Asia/Tehran
  • Իրանը կաջակցի Աֆղանստանից օտարերկրյա ուժերի ամբողջական դուրսբերմանը

Իրանի ԱԳ նախարարության Արևմտյան Ասիայի հարցերով գլխավոր տնօրենը նշել է, որ Թեհրանը կաջակցի Աֆղանստանից օտարերկրյա ուժերի ամբողջական դուրսբերմանը: Նա հայտարարել է. «Աֆղանստանից ամերիկացի ուժերի դուրսբերումն այդ երկրում խաղաղության հաստատման միակ ելքն է»:

«Հարաթի անվտանգության երկխոսությունները» թեմայով 8-րդ նստաշրջանում, Սեյեդ Ռասուլ Մուսավին ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը լրջորեն կաջակցի Աֆղանստանի կառավարության ու ժողովրդի շահերից բխող ցանկացած բանակցության»:

Աֆղանստանում խաղաղության ու կայունության հաստատման շուրջ ԻԻՀ դերակատարության մասին, Մուսավին ասել է.«Աֆղանստանում խաղաղությունն  առանց արդարության իմաստ չունի և երբեք կայուն չի լինելու»:

Նշելով, որ Աֆղանստանում կայուն խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի վերջին քայլերն արդյունք չեն ունենալու, Իրանի ԱԳ նախարարության Արևմտյան Ասիայի հարցերով գլխավոր տնօրենը հստակեցրել է.«Լեգիտիմությունը պատկանում է Աֆղանստանի ժողովրդին և ազգային լեգիտիմությամբ հնարավոր է կայուն խաղաղություն հաստատել»: 

Պիտակ

Մեկնաբանություններ