Oct 21, 2019 08:53 Asia/Tehran
  • 180 օտարերկրյա ընկերություններ պատրաստ են գնել իրանական նավթաքիմիական արտադրանք

180 օտարերկրյա ընկերություններ հայտարարել են «Jam Iran» նավթաքիմիական ընկերության արտադրանքը գնելու պատրաստակամության մասին:

Ընկերության պոլիէթիլենի արդյունաբերության բաժնի ղեկավար Ալի Սալիմզադեն, կիրակի օրը Գերմանիայի Դյուսելդորֆում կայացած միջազգային ցուցահանդեսի շրջանակում ասել է. «Ցուցահանդեսի առաջին երկու օրերի ընթացքում, տասնյակ արտասահմանյան ընկերություններ, ցանկություն են հայտնել Իրանից գնել նավթաքիմիական արտադրանք»:

Սալիմզադեն հավելել է. «Jam նավթաքիմիական ընկերությունն այս ցուցահանդեսում ներկայացրել է իր հնարավորությունները և արտադրանքը»:

K 2019 ցուցահանդեսը անց է կացվում հոկտեմբերի 16-ից 23-ը՝ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում:

Ցուցահանդեսում ներակյացված են ոլորտի վերջին ձեռքբերումները, նորամուծությունները, գաղափարներն ու տեխնոլոգիաները:

Ցուցահանդեսին իրենց արտադրանքն են ներկայացրել 61 երկրի նավթաքիմիական ոլորտի ընկերությունները:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ