Oct 21, 2019 16:39 Asia/Tehran
  • Իրանն աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը

Նշելով, որ Սիրիայի տարածքային ամբողջականության խախտումը կավելացնի այդ երկրի ժողովրդի դժվարությունները, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Իրանն աջակցում է Սիրիայի անվտանգությանն ու կայունությանը»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, երկուշաբթի օրը Թեհրանում Սիրիայի դեսպան Ադնան Մահմուդի հետ հանդիպման ժամանակ, նշել է.«Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը մշտապես եղել է Իրանի իսլամական հանրապետության ուշադրության կենտրոնում և այլ երկրների հետ բանակցություններում Թեհրանը աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը»:

Թեհրանում Սիրիայի դեսպանն անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին, ասել է.«Սիրիայի դեմ Թուրքիայի ագրեսիան շարունակվում է և այդ երկիրը զորուժ է գործուղել Սիրիա»:

Ադնան Մահմուդն ընդգծել է.«Սիրիայում ձախողման մատնելով ամերիկյան նախագիծը, պետք է կանխել Թուրքիայի նախատեսած անվտանգ գոտու ստեղծումը»: 

Պիտակ

Մեկնաբանություններ