Oct 21, 2019 17:01 Asia/Tehran
  • Իրանի հարավ-արևելքում  տեղի  է ունեցել 6,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ

Իրանի հարավ-արևելքում գտնվող Հորմոզգան նահանգում այսօր ժամը 14:28-ին տեղի է ունեցել 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Փարս Թուդեյի հաղորդման համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Հորմոզգան նահանգի Բաստաք Քոխորդ շրջանը:

Հորմոզգանի գավառի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրեն Ալիռեզա Սաֆա Իսինին ասել է.«Երկրաշարժի հետևանքով զոհեր չկան»:

Ալիռեզա Սաֆա Իսինին ասել է, որ փրկարարական խմբերը անմիջապես ուղարկվել են երկրաշարժի գոտի և ներկայուսմ գտնվում են պատրաստ վիճակում:

Մեկնաբանություններ