Oct 21, 2019 19:00 Asia/Tehran
  • Զարիֆ.«Թեհրանը ողջունում է Եմենի պատերազմին վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն»

Նշելով, որ Թեհրանը ողջունում է Եմենի պատերազմին վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը մշտապես կանգնած է Եմենի ժողովրդի կողքին»:

Երկուշաբթի օրը «Ալ-Մասիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է.«Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ Եմենի իրավիճակի հարցով շփումները շարունակվում են և Իրանի իսլամական հանրապետությունը կաջակցի Եմենում պատերազմին վերջ  դնելու ցանկացած քայլին»:

Զարիֆը հավելել է, որ պատրաստ է  մեկնել Սաուդյան Արաբիա՝ այդ երկրի հետ տարաձայնությունները կարգավորելու նպատակով:

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, հոկտեմբերի 13-ին մեկօրյա այցով Թեհրան ժամանեց և հանդիպումներ անցկացրեց Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի  և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Իրան կատարած այցից երկու օր անց, հոկտեմբերի 15-ին, Իմրան Խանն այցելեց Սաուդյան Արաբիա: 

 

 

Մեկնաբանություններ