Nov 08, 2019 10:50 Asia/Tehran
  • Ղարիբաբադի.«Սաուդյան Արաբիան պետք է վերջ  տա իր գաղտնի միջուկային  գործունեությանը»

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին ասել է.«Սաուդյան Արաբիան պետք է վերջ դնի իր գաղտնի միջուկային գործունեությանը» և համագործակցության ու թափանցիկության հարցում հետևի Իրանի օրինակին»:

Հինգշաբթի օրը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի հատուկ նիստին մասնակցելուց հետո, արձագանքելով գործակալության հետ Իրանի լիակատար համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ Սաուդյան Արաբիայի ներկայացուցչի հայտարարությանը, Քազեմ Ղարիբաբադին ասել է.«Սաուդյան Արաբիայի թագավորը չնայած գործակալության կողմից բազմիցս հնչեցված կոչերին, դեռևս չի վավերացրել և չի իրագործել երաշխիքների մասին համաձայնագիրը և գործակալության տեսուչներին թույլ չի տվել  վերահսկել իր միջուկային գործունեությունը, Արաբիայի ներկայացուցիչը նման պայմաններում ինչպե՞ս է իրեն իրավունք վերապահում խոսել համագործակցությունից ու թափանցիկությունից»:

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի հայտարարությանը, Ղարիբաբադին հստակեցրել է.«Մի ռեժիմ, որն  ունի զանգվածային կոտորածի զենքեր, պետք է նախ իր ձեռքերը մաքրի գործած մեղքերից ու ոճիրներից, այնուհետև մասնակցի այս նիստին»:

«Մի ռեժիմ, որը չի անդամակցում զինաթափման մասին պայմանագրերից և ոչ մեկին, ու ինքը միակն է, որ ունի միջուկային զենք, և արևմտյան Ասիայում միջուկային զենքերից զերծ տարածաշրջանի իրականացման ճանապարհին գտնվող կարևորագույն խոչընդոտն է, այնպիսի դիրքում չէ, որ կարողանա խորհուրդներ տալ անդամ երկրներին ու նրանց հորդորել կատարել իրենց պարտավորությունները և համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ». ընդգծել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի  մշտական ներկայացուցիչը:  

 

Պիտակ

Մեկնաբանություններ