Nov 11, 2019 12:35 Asia/Tehran
  • Ռոհանի. «Հաջորդ տարի չեղարկվելու է Իրանի դեմ սահմանված սպառազինական էմբարգոն»

ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի սիրելի ժողովուրդը պետք է իմանա, որ հաջորդ տարի չեղարկվելու է երկրի դեմ սահմանված սպառազինական էմբարգոն և քաղաքական, պաշտպանական ու անվտանգության ոլորտում մեծ նպատակ է իրականացվելու»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Ռաֆսանջան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառանալով ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությանը, նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Երկրի ու հասարակության շահերից ելնելով, մենք վեց երկրների հետ համաձայնություն կնքեցինք, սակայն այդ երկրներից մեկը չհարգեց իր հանձնառությունները և դուրս եկավ այդ համաձայնությունից»:

Ռոհանին ասել է.«Մենք մի քանի քայլ կարող էին իրականացնել: Ոմանք ասումմեզ կոչ էին անում նույնպես դուրս գալ համաձայնությունից: Ոմանք էլ կոչ էին անում  ամեն դեպքում հարգել մեր հանձնառությունները: Իսկ ոմանք առաջարկում էին միջանկյալ ճանապարհն ընտրել: Եվ փորձից ելնելով մենք միջանկյալ ճանապրհն ընտրեցինք»:

«Նախքան ՀԳՀԾ-ի համաձայնությունը, ՄԱԿ-ի բանաձևի համաձայն, Իրանը չէր կարող զենք գնել ու վաճառել: Սակայն մինչև գալիք տարի ՀԳՀԾ-ն հարգելու դեպքում, Իրանի դեմ սահմանված սպառազինական պատժամիջոցները չեղարկվելու են  և մենք հեշտությամբ կարող ենք զենք գնել ու վաճառել»,-ասել է ԻԻՀ նախագահը:

Մեկնաբանություններ