Nov 11, 2019 16:00 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Բաղերի. Իրանի զինված ուժերը տարբեր ասպարեզներում հաղթել են թշնամուն

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարն ասել է.«Իրանի Իսլամական հանրապետության զինված ուժերը կարողացել են պատերազմական տեղական նախագծերով և հետախուզության ու անվտանգության ուժեղ կառույցներով տարբեր ասպարեզներում հաղթել թշնամուն»:

Երկուշաբթի օրը, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերն անդրադառնալով  պատերազմի բնագավառում Իրանի զինված ուժերի հաջողությանն ասել է.«Իրանը պաշտպանական  տարբեր ոլորտներում, ինչպիսիք են հրթիռների ու կապի ոլորտները տարածաշրջանային և գլոբալ մակարդակով շատ ասելիք ունի»:

Գեներալ Բաղերին հստակեցրել է. «Իրանի զինված ուժերը ապավինում են ժողովրդին, ինչը հանգեցրել է հաղթանակի և առաջընթացի ռազմական և պաշտպանական ոլորտներում:

«Այսօր Իրանը կախված չէ որևէ  այլ երկրից կամ գերտերությունից և լիովին հենված է իր սեփական կարողություններին»:

Մեկնաբանություններ