Nov 11, 2019 17:13 Asia/Tehran
  • Ռոհանի.«Կմասնակցենք մեր շահերին համապատասխանող բանակցություններին»

ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Աշխարհի հետ հարաբերություն չունենալը նշանակում է Իրանի մեկուսացումը, ուստի մենք ողջ աշխարհի հետ կխոսենք և հպարտությամբ կնստենք մեր շահերը ապահովող բանակցության սեղանի շուրջ»:

Կիրակի օրը, Բաֆաթ շրջկենտրոնում պողպատի արտադրության գործարանի բացման արարողության շրջանակում, նշելով, որ դիմադրությունը, համբերությունն ու աշխատասիրությունը չեն հակասում աշխարհի հետ հարաբերությանը, Հասան Ռոհանին նշել է.«Որոշները մտածում են, որ եթե խոսենք աշխարհի հետ, մեր ձեռքերը կկորցնեն իրենց զորությունը: Միթե հնարավոր է, որ մի երկիր առաջադիմության ուղու վրա հայտնվի բայց մեկուսացած լինի: Եթե հարաբերություն չունենանք, կմեկուսանանք»:

Նա ասել է.«Երբ ասում ենք, որ պետք է բարձր պահենք ազգային արժանապատվությունը և կանգնենք աշխարհի գերտերությունների դեմ, դա հնարավոր է միայն գործնական քայլի դիմելով և մեր կարողություններն ու գործնական ջանքերը դրսևորելով»:

Նշելով, որ Իրանը կարող է տարբեր ոլորտներում ապահովել երկրի կարիքները ու նույնիսկ արտադրել դրանք Ռոհանին ասել է.«Պետք է աշխատատեղեր ստեղծել՝ համալսարանների շրջանավարտների մասնագիտության համապատասխան, քանի որ ապահովությունը ստեղծվում է երիրասարդ սերնդի զբաղվածությաբ ստվերի ներքո»:

Մեկնաբանություններ