Nov 14, 2019 12:45 Asia/Tehran
  • ԻԻՀ-ի նախագահ.«Պաղեստինի ու Ղոդսի խնդիրը իսլամ աշխարհի ամենակարևոր խնդիրն է»

Իրանի նախագահը Պաղեստինի ու Ղոդսի խնդիրը համարել է իսլամ աշխարհի կարևորագույն խնդիրը և ասել է.«Իսլամ աշխարհի հանրային միտքը թշամիներին թույլ չի տա մոռացության մատնել Պաղեստինի ու սրբազան Ղոդսի խնդիրը»:

Հինգշաբթի օրը, Թեհանում անցկացվող իսլամական միաբանություն միջազգային 33-րդ կոնֆերանցի բացման արարողությանը ունեցած ելույթում, անդրադառնալով իսլամ աշխարհի զգոնության հետևանքով ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի քաղքականությունների ձախողման խնդրին Հասան Ռոհանին հստակեցրել է.«Աֆղանստանի, Իրաքի և Եմենի բռնահարված ժողովուրդների սպանությունը և իսլամական երկրների միջև պառակտում առաջացնելը տարածաշրջանում ԱՄՆ-ի չարաբաստիկ սադրանքների արդյունքներն են: 

Շեշտելով որ Պաղեստինը պետք է ազտագրվի այս տարածաշրջանի պաղեստինցի հերոսների ձեռքով Ռոհանին հավելել է.«Երիտասարդները պետք է ընկալեն, որ ԱՄՆ-ը տարածաշրջանի մուսուլման ժողովուրդների բարեկամը չի և չի լինելու և տարածաշրջանի հակամարտությունները պետք է կարգավորվի տարածաշրջանի ժողովրդի ձեռքով»: Իրանի նախագահը ցավ է հայտնել Սիոնիստական ռեժիմի հետ իսլամական որոշ պետությունները հաշտության և մուսուլմանների դեմ այս ռեժիմի տեղեկատվական հանրավաորությունների օգտագործման կապակցությամբ:

Պիտակ

Մեկնաբանություններ