Nov 14, 2019 18:11 Asia/Tehran
  • Պատժամիջոցները հնարավորություն են ստեղծել Իրանի տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը

ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով տեղակալն ասել է. «Պատժամիջոցները և դրանից բխող խնդիրները չնայած Իրանի համար խնդիրներ են առաջացրել, սակայն հնարավորություն է ընձեռել զարգացնել տեխնոլոգիական ընկերությունները և ներքին շուկան»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Շենժենում Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային հարցերով նախարար Սուն Թաոիի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով տեղակալ Սորենա Սաթարին ասել է.«Գիտությունն ու տեխնոլոգիան լավ հիմք են երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման համար»:

Սաթարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ առաջընթաց է արձանագրել ACT, նանո, կենսատեխնոլոգիայի և տեխնոլոգիաների ոլորտներում, ասել է. «Երկու երկրների հարաբերությունները ռազմավարական են, և Չինաստանի գիտությունների ակադեմիայի և գիտության ու տեխնոլոգիաների նախարարության հետ երեք տարի առաջ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր»:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային հարցերով նախարարն ասել է, որ Պեկինը միշտ աջակցել է Իրանին՝ իր իրավունքների պաշտպանության հարցում և շարունակելու է շարժվել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ուղղությամբ:

Սուն Թաոն հավելել է. «Իրանում գիտության և տեխնոլոգիայի մակարդակը շատ լավ է և դա վկայում է  կրթության ոլորտում առաջընթացի մասին»:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ