Nov 15, 2019 08:41 Asia/Tehran
  • Մուսավի. հակաիրանական բանաձևն անհիմն է

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ հանձնաժողովում Իրանում ամրդու իրավունքների վերաբերյալ բանաձևի վավերացումն անհիմն է:

Հինգշաբթի օրը, հակադարձելով ՄԱԿ-ի ԳԱ երրորդ հանձնաժողովում հակաիրանական բանաձևին ընդունմանը, Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ Իրանում մարդու իրավունքների պաշտպանությունը բխում է իսլամական օրենքներից և համարվում է ազգային անվտանգության հարց:

Մուսավին հավելել է. «Կառավարությունները, որոնք ունեն մարդու իրավունքների համակարգված ոտնահարման երկարատև պատմություն և ամբողջ աշխարհում մարդիկ կրում են նրանց միջամտությունների դառը փորձն ու զոհ դառնում այդ երկրների ու նրանց բռնատեր ու օկուպացնող դաշնակիցների կողմից մղվող անվերջանալի պատերազմներին, իրավունք չունեն Իրանին ու իրանցիներին մարդու իրավունքների դասեր տալ:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Հակաիրանական բանաձևն ընդունվում է  այն դեպքում, երբ դրա հիմնական կոմղնակիցներից ԱՄՆ-ը, Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկության միջոցով, խախտել է ավելի քան 83 միլիոն իրանցիների՝ կանանց, երեխաների, տարեցների, հիվանդների իրավունքները»:

Պիտակ

Մեկնաբանություններ