Nov 16, 2019 11:29 Asia/Tehran
  • Իրանի ուրանի հարստացման կարողությունը հասել է 8 հազար 660 սուի

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի հատուկ օգնական Ալի Ասղար Զարեանը, նշելով, որ Իրանը միջուկային արդյունաբերության տեղայնացման ոլորտում ակնառու աճ է արձանագրել, ասել է.«Իրանի ուրանի հարստացման կարողությունն այսօր հասել է 8 հազար 660 սուի»:

ԻՌՆԱ-ի քաղաքական հարցերով լրագրողին տված հարցազրուցյում, Ալի Ասղար Զարեանը հստակեցրել է.«ՀԳՀԾ-ի շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ քայլից առաջ, Իրանում ուրանի հարստացման ծավալը օրական կազմում էր 450 գրամ և հաշվի առնելով միջուկային համաձայնագրի հետ կապված բոլոր հանգամանքները, այսօր այդ ծավալը տասն անգամ ավելանալով հասել է օրական 5000 գրամի:

Զարեանը հավելել է.«Ներկայոմս հարստացվախծ ուրանի պաշարները հասել են ավելի քան 500 կիլոգրամի,ինչը գնալով ավելանում է: Առաջիկա օրերին այն կհասնի 11 հազար սուի սահմանին»:

«Կարճ ժամանակահատվածում  ՀԳՀԾ-ի շրջանակում պարտավորությունների կրճատման համատեքստում Իրանի գերագույն առաջնորդի հանձնարարությամբ և նախագահի կարգադրությամբ ու համակարգի պատասխանատուների, հատկապես՝ ՀԳՀԾ-ն վերահսկող կազմի կայացրած որոշմամբ իրագործվեց  նախատեսված պլանը», ասել է Ալի Ասղար Զարեանը : 

Մեկնաբանություններ