Nov 16, 2019 16:10 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարար. Պաշտպանության հզորության բարձրացումը ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելու ճանապարհն է

Իրանի պաշտպանության նախարարն ասել է. «Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելու միակ միջոցը բոլոր ոլորտներում հատկապես պաշտպանական ուժի բարձրացումն ու զարգացումն է»:

Գեներալ Ամիր Հաթամին անդրադառնալով միջազգային իմպերիալիզմի թշնամությանը Իրանի ժողովրդի նկատմամբ հավելել է. «Թշնամին այսօր Իրանի ժողովրդին է թիրախավորում: Սակայն ԱՄՆ-ի գլխավորությամբ, Իրանի դեմ ուղղված դավադրությունները ձախողել են»:

Գեներալ Հաթամին ընդգծել է. «Այսօր իսլամական Իրանը դարձել է տարածաշրջանային դերակատար ուժ և դա հնարավոր չի եղել, բացի դիմադրության, ներքին կարողությունների զարգացման և պաշտպանական ուժի զարգացման միջոցով»:

 

Պիտակ

Մեկնաբանություններ