Nov 17, 2019 11:04 Asia/Tehran
  • Ռեիսի.«Մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդները պետք է դատի տրվեն իրենց գործած ոճրագործությունների պատճառով»

Շաբաթ երեկոյան, Թեհրանում կայացած Իսլամական միասնության 33-րդ միջազգային համագումարի փակման հանդիսության ժամանակ, ԻԻՀ դատական իշխանության ղեկավարն ասել է.«Այն ինչ Մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդները՝ հատկապես ամերիկացիներն ու իրենց դաշնակիցներն իրականացնում են Եմենում, Պաղեստինում և իսլամ աշխարհի տարբեր կետերում ոճրագործություն է, որի համար պետք է հետապնդվեն ու դատավարության ենթարկվեն»:

Parstoday լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նշելով, որ իսլամ աշխարհի բոլոր իրավաբանների ու մտավորականների պարտականությունն է հանցագործի դիրքում Արևմուտքի ու ԱՄՆ-ի դատավարությանը հետևելը, Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ասել է.«Միջազգային դաշինքների համաձայն, այսօր մարդկության ամենամեծ ոճրագործները ամերիկացիներն ու սիոնիստներն»:

Պաղեստինի և Երուսաղեմի ազատագրումը  հասանելի համարելով, Հոջաթոլէսլամ Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ասել է.«Պաղեստինի և Երուսաղեմի ազատագրումը իսլամ աշխարհի առաջին առաջնահերթությունն է»:

Իսլամական միասնության 33-րդ միջազգային համագումարը «Ալ-Աղսա մզկիթը պաշտպանելու համար մուսուլմանների միասնությունը» կարգախոսով, նոյեմբերի 14-16-ը կայացել է Թեհրանում, 90 երկրների 400 մտավորականների, համալսարանական և քաղաքական դեմքերի մասնակցությամբ:

Մեկնաբանություններ