Nov 17, 2019 16:43 Asia/Tehran
  • Շամխանի.«Լիբանանի ժողովրդի ու ղեկավարների զգոնության շնորհիվ ձախողել է այդ երկրում խռովություններ հրահրելու ռազմավարությունը»

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Լիբանանի ժողովրդի ու ղեկավարների զգոնության շնորհիվ ձախողել է այդ երկրում խռովություններ հրահրելու ռազմավարությունը»:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Կիրակի օրը Թեհրանում Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Ղասեմի հետ հանդիպման ժամանակ, Ալի Շամխանին նշել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի անապահովություն առաջացնող լծակը համարվող ԻԼԻՊ-ի ոչնչացումից հետո, տիրակալ համակարգը փորձում է տարածաշրջանում նոր ճգնաժամ առաջացնել»:

Բարձր գնահատելով Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրոլլահին, Շամխանին ընդգծել է Իրանի կողմից Դիմադրության շարժմանը ցուցաբերվող աջակցության անհրաժեշտությունը:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալը հստակեցրել է.«Լիբանանի Հեզբոլլահը ներշնչվելով ԱՄՆ-ի սպառնալիքների ու ճնշումների դիմաց Իրանի ժողովրդի եզակի դիմադրությունից, երբեք թույլ չի տա Սիոնիստական ռեժիմը հասնի տարածաշրջանում իր հետապնդած  վտանգավոր նպատակներին»: 

Պիտակ

Մեկնաբանություններ