Nov 20, 2019 17:24 Asia/Tehran
  • ԿՀՎ-ի ոտնահետքը՝ Իրանում տեղի ունեցող խռովություններում

Ամերիկյան «Ռոն Պոլ» ինստիտուտի գործադիր տնօրենը բացահայտել է, որ Միացյալ Նահանգների Կենտրոնական Հետախուզական Վարչությունը (ԿՀՎ) դերակատար է եղել Իրանում տեղի ունեցած խռովություններում:

Ամերիկյան  «Ռոն Պոլ» ինստիտուտի գործադիր տնօրեն Դանիել Մաք Ադամսը երեքշաբթի օրը  RT հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանում տեղի ունեցող խռովությունների ու անկարգությունների մասին ասել է.«Օրերս Իրանի  իրադարձությունները լոկ վառելիքի գնի բարձրացման հետևանքով չեն եղել, այլև դրանք Իրանում ԱՄՆ-ի գործընկերների  և ԿՀՎ-ի միջոցով  են իրականացել»: 

Մաք Ադամսը Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը ներկայացրել է որպես ԱՄՆ-ի գործընկեր ու մեղսակից: Նա նշել է.«Այս անհանդարտություններն առավելաբար ԿՀՎ-ի գործունեության արդյունքն են: Անցած տարի ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ստեղծել է նոր կենտրոն, որը զբաղվում  է Իրանի մասին հետախուզական տվյալների հավաքագրմամբ և վերլուծությամբ։ ԿՀՎ նոր կենտրոնը ղեկավարում  է Մայքլ Դե Անդրեան, ով հայտնի է   «Այաթոլլահ Մայք» անունով։

Ավելի վաղ  New York Times թերթը մի  հոդվածում քողազերծել էր   ԿՀՎ-ում Մայքլ Դե Անդրեայի գլխավորած նախագիծը, որն ուղղված է Իրանում անկարգություններ ու խռովություններ հրահրելուն: Այդ ամերիկյան նախագծին աջակցում են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: 

 New York Times-ի հրապարակած հոդվածը շատ արձագանքներ ունեցավ:

Պիտակ

Մեկնաբանություններ