Nov 20, 2019 18:01 Asia/Tehran
  •  Շվեյցարիայի դեսպանը որպես ԱՄՆ-ի շահերի պաշտպան, կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն

Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը, որպես ԱՄՆ-ի շահերի պաշտպան, կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն:

Իրանի ԱԳ նախարարությունը Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լայթներին  է փոխանցել  Իսլամական հանրապետության բողոքն Իրանի ներքին գործերին Միացյալ Նահանգների միջամտության դեմ:

Իրանում բենզինի գնի բարեփոխման վերաբերյալ նախագծի գործադրումցի հետո, ուրբաթ առավոտյան մեկնարկած բողոքի խաղաղ ցույցերը  մի շարք սադրիչների ջանքերի հետևանքով, վերածվեցին անկարգությունների::

Սպիտակ Տունը կիրակի երեկոյան հրապարակած միջամտողական հաղորդագրության մեջ, կրկնելով Իրանի դեմ անհիմն հայտարարությունները, պաշտպանել էր այն սակավաթիվ խռովարարներին, ովքեր բենզինի թանկացման դեմ բողոքելու պատրվակով, Իրանի մի քանի քաղաքներում անկարգություններ հրահրելով ոչնչացրել են հանրային գույքը:

Պիտակ

Մեկնաբանություններ