Nov 21, 2019 11:07 Asia/Tehran
  • Բաիդինեժադ.«Իրանի ժողսվրդի նկատմամբ ԱՄՆ-ի կարեկցանքն ամոթալի է»

Հակազդելով իր պաշտոնակցի հակաիրանական թուիթերյան գրառմանը, Բրիտանիայում Իրանի դեսպանը շեշտել է.«Բրիտանիայում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարություններն առ այն, թե իրանցիներն ավելի լավ կյանքի են արժանի, ամոթալի են»:

Չորեքշաբթի օրը, Բրիտանիայում ԱՄՆ-ի դեսպան Վուդի Ջոնսոնն անդրադառնալով Իրանում սննդամթերքի գների աճին թուիթերյան գրառման մեջ նշել էր.«Իրանի ժողովուրդն արժանի է ավելի լավ կյանքի»:

Հակազդելով այս գրառմանը, Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադն իր թուիթերյան էջում գրել է.«Բրիտնիայում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը հնչում է այն դեպքում, երբ հենվելով պատժամիջոցների քաղաքականության վրա, ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին  բարեկեցիկ կյանք վայելելու իրավունքից զրկելու ուղղությամբ»:

Բաիդինեժադը հավելել է.«Հարկ է նշել նաև, որ ԱՄՆ-ի ժողովրդի 13 տոկոսը կամ 42 միլիոն մարդ, ապրում է հարուստ երկրում, սակայն  աղքատության մեջ»:

Իրանում բենզինի գնի վերաբերյալ նախագծի գործոդրումից հետո, ուրբաթ առավոտյան մեկնարկած խաղաղ ցույցերը, մի խումբ սադրիչների ջանքերի արդյունքում, վերածվեցին անկարգությունների:

Սպիտակ Տունը կիրակի երեկոյան հրապարակած միջամտողական հաղորդագրության մեջ, կրկնելով Իրանի դեմ անհիմն հայտարարությունները, պաշտպանել էր այն սակավաթիվ խռովարարներին, ովքեր բենզինի թանկացման դեմ բողոքելու պատրվակով, Իրանի մի քանի քաղաքներում անկարգություններ էին հրահրել և վնաս պատճառել  հանրային գույքին:

Իրանի ժողովրդին աջակցելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ անցնող 40 տարիների ընթացքում, Վաշինգտոնը, տնտեսական ահաբեկչության քաղաքականության միջոցով վտանգել է Իրանի ժողովրդի կյանքն ու առողջությունը: 

Պիտակ

Մեկնաբանություններ