Nov 21, 2019 11:39 Asia/Tehran

Օրինավոր բողոքը ժողովրդի իրավունքն է

ԿՈՉ

Սիրելի հայրենակիցներ,

Նկատի առնելով այն իրադարձությունները, որոնց պատճառով բողոքի ալիք է բարձրացել էներգատարներից բենզինի թանկացման ֆոնի վրա, այսու հաստատում ենք, որ ժողովրդի բողոքի իրավունքը տնտեսական, քաղաքական և հասարակական ցանկացած դրսևորումների նկատմամբ անքակտելի իրավունք է և ժողովրդավարական հիմնական արժեք:

Սակայն, նկատի առնելով նաև երկրի հատուկ իրավիճակը եւ նյութված տարբեր սադրանքները՝ երկրի անվտանգությունն ու խաղաղությունը խափանելու ուղղությամբ, լրջորեն մտահոգություն ունենք ծայրահեղ գործողությունների և հակապետական բռնությամբ լի արարքների եւ արդյունքների նկատմամբ:

Ուստի, խնդրում ու հորդորում ենք հատկապես համայնքի ուսանող եւ երիտասարդ զավակներին զերծ մնալ որևիցե  հակակառավարական բռնացույցերից և եթե կան բողոքներ, դրանք արտահայտել միմիայն օրենքով նախատեսված միջոցներով:

Իսկ ծնողներից խնդրում ենք լուսաբանել երիտասարդ- ըմբոստ կեցվածքով պատանիներին եւ նրանց զերծ պահել  հավանական  որևե անախորժ դրսևորումներից:

Հարգանոք՝

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային

իրանահայության պատգամավոր

դոկտ. ԿԱՐեՆ ԽԱՆԼԱՐյԱՆ,

Սպահանի եւ հարավային  իրանահայության պատգամավոր

 

Մեկնաբանություններ