Զբոսաշրջության ոլորտում ընդլայնվելու են Հայաստանի ու Արաքսի ազտ առևտրի գոտու համագործակցությունները
Հայաստանի մշակութային, հասարակական, զբեսաշրջության ու մեդի ոլորտի մի խումբ ակտիվիստներ այցելել են Արաքսի ազատ առևտրի գոտի և փոխգործակցության հուշագրեր են կնքել այս տարածքում զբոսաշրջության ոլորտում ակտիվ երկու միությունների հետ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, երկօրյան այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հադիպումներ է ունեցել Արաքսի ազատ առևտրի գոտու գործադիր տնօրենի, փոխտնօրենների և մյուս տնօրենների հետ:
Արաքսի ազատ գոտու կազմակերպությունը հայկական պատվիրակության համար կազմակերպել էր այցելություններ այդ շրջանի զբոսաշրջության, կեցության, ժամանցային, պատմական կենտրոններ:
Այցելությանը մասնակցում էին Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուները, Զբոսաշրջության պետական կոմիտեն, Զբոսաշրջության ֆեդերացիան, Հայաստանի պետական և հասարակական և ակադեմիական լրատվամիջոցների ներկայացուցիչներ `համադրելով Հայաստանում իրանական մշակութային խորհրդատուի հետ և «Արաքս» ազատ գոտի կազմակերպության հյուրընկալությամբ:
Արաս ազատ գոտին գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում` Հայաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանի զրոյական կետում: Արդյունաբերական և գյուղատնտեսական ենթակառուցվածքների կողքին տարածաշրջանը զբոսաշրջության զարգացման համար ունի բնական և պատմական համապատասխան կարողություններ: