Դեկտեմբեր 07, 2019 11:51 Asia/Tehran
  • Թավրիզ քաղաքի մեքենաշինության ընկերությունը մեծ բեռնվածք է առաքել Հայաստան

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի մեքենաշինության ընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ ընկերությունը մեծ բեռնվածք է առաքել Հայաստան: Նրա խոսքով՝ ընթացիկ տարում դա Հայաստան առաքված 8-րդ բեռնվածքն է:

Նասեր Ֆարաջզադեն այսօր ԻՌՆԱ-ին հայտնել է,որ այդ բեռնվածքը  պարունակում  է երեք և չորս մետրանոց տարբեր տեսակի  TN71 խառատային հաստոցներ:

«Բեռի արժեքը կազմում է 67 հազար 400 դոլար»,հավելել է նա:

Թավրիզի մեքենաշինության ընկերությունն  աելի քան 50 տարվա պատմություն ունի:

Այն արտադրում է հաստոցներ, արդյունաբերական կոմպրեսորներ, ջրային պոմպեր, էլեկտրական շարժիչներ, դիզելային շարժիչներ, ավտոբեռնիչներ, տեքստիլ մեքենաներ, խառատահաստոցներ, ֆրեզերային խմբի մեքենաներ, հորատման սարքավորումներ, ձուլման մասեր, CNC հաստոցներ  և այլն:

Մեկնաբանություններ