Դեկտեմբեր 08, 2019 18:16 Asia/Tehran
  • Թեհրանում հանդիպել են Իրանի և Վրաստանի ԱԳ նախարարների տեղակալները

Իրանի և Վրաստանի ԱԳ նախարարների տեղակալները կարևորել են երկու երկրի բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին, կիրակի օրը Թեհրանում  Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Խվտիսիաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նշելով, որ տարածաշրջանում իր հարևանների հետ Իրանի հարաբերությունները չեն ազդվում արտաքին գործոններից, ողջունել է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնումը:

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների հետևանքով ստեղծված խնդիրներին, Էրաղչին ասել է.«Պատժամիջոցները նոր հնարավորություն են ստեղծել տարածաշրջանի երկրների, այդ թվում Վրաստանի հետ Իրանի երկկողմ համագործակցությունների համար»:

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Խվտիսիաշվիլին, երկու երկրի երկկողմ քաղաքական խորհրդակցությունների երրորդ փուլին մասնակցելու նպատակով, այցելել է Թեհրան: Էրաղչիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրի հարաբերությունների պատմական անցյալին, նա ասել է.«Թբիլիսին ցանկանում է և պատրաստ է ընդլայնել բազմակողմ հարաբերությունները Թեհրանի հետ»:

 

Պիտակ

Մեկնաբանություններ