Դեկտեմբեր 09, 2019 10:54 Asia/Tehran
  • Զարիֆ. «Իրանը դժգոհ է ՀԳՀԾ-ի գործադրման հարցում Եվրամիության քայլերից»

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ ԻԻՀ դժգոհ է ՀԳՀԾ-ի գործադրման հարցում Եվրամիության քայլերից:

Երկուշաբթի օրը, Ստամբուլի օդանավակայանում, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, կարևորելով ՀԳՀԾ-ի գործադրումն այդ համաձայնությունը ստորագրած երկրների կողմից, Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը  հայտնել են իրենց դժգոհությունն այդ համաձայնության իրագործման հարցում Եվրամիության ընդունած դիրքորոշման կապակցությամբ»:

Անդրադառնալով Իրանի կողմից ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած հանձնառությունների կրճատմանը, Զարիֆն ասել է.«Եթե միջուկային համաձայնության մյուս կողմերը կատարեն իրենց հանձնառությունները, Իրանը  պատրաստ է դադարեցնել այդ համաձայնության 36-րդ կետի համաձայն ձեռնարկած իր քայլերը»:

Դրական գնահատելով Եվրամիության անդամ վեց երկրների INSTEX-ին միանալու քայլը, Իրանի ատգործնախարարը  հավաստիացրել է, որ ապագայում այդ մեխանիզմը հնարավոր է գործադրել:

Երկուշաբթի օրը, տարածաշրջանի 14 երկրների արտգործնախարարների մասնակցությամբ, Ստամբուլում մեկնարկել է «Ստամբուլի գործընթաց-Ասիայի սիրտ» 8-րդ վեհաժողովը:

 

Պիտակ

Մեկնաբանություններ