Դեկտեմբեր 09, 2019 12:56 Asia/Tehran

«Աստանա ակումբ» նիստում, պատասխանելով «Մահ ԱՄՆ-ին», «Մահ Իսրայելին» կարգախոսների դեմ ուղղված քննադատություններին, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանի ներքին հարցերին քաղաքական միջամտությունը, ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության խախտումը և Իրանի ժողովրդի դեմ շրջափակումներն այս կարգախոսներին վանկարկման պատճառներն են»:

Իրանի օրաթերթի տեղեկացմամբ, այդ նիստում Զարիֆն ասել է.«Եթե մեկը գա և փոխի ձեր երկրի նախագահին հեռացնել ու փոխարենը իշխանությունը հանձնի մի բռնակալի, որն սպանում է ժողովրդին,  արդյոք դուք այդ երկրի կամ կառավարության մահը չե՞ք ցանկանա»:

Իրանի արտգործնախարարն ասել է.«Ինչո՞ւ եք բարի ձևանում և ուրիշներին մեղադրում: Մենք ԱՄՆ-ին ինչ ենք արել կամ Իսրայելին: Արդյոք մենք Իսրայելի ժողովրդին սով ենք պարտադրե՞լ: Ով է սովի մատնել մեր ժողովրդին: Արդյոք ԱՄՆ-ից ու Իսրայելից բացի մեկ ուրիշը»:

Զարիֆն ասել է.«Արդյոք մենք ենք չեղարկե՞լ միջուկային համաձայնությունը: Ով է դա արել: Արդյոք Իսրայելն ու ԱՄՆ-ը չե՞ն եղել: Ինչո՞ւ: Որովհետևս նրանց դուր չէր գալիս Օբաման: Իսկ եթե ձեզ դուրս չի գալիս ձեր երկրի նախագահը արդյոք պետք է դրա փոխարեն խառնե՞լ աշխարհը: Սթափվեք: Մեր միակ հանցանքն այն է, որ որոշեցինք մեր տերը լինել և հպարտ ենք դր ահամար»:

Նիստը կայացել է Աստանայում, «Կայուն ու ապահով տարածաշրջան ունենալու անհրաժեշտ կողմերը» թեմայով: Իրանի արտգործնախարարը նիստի կատուկ հյուրն էր:

Մեկնաբանություններ