ԻԻՀ ԱԳՆ. Իրանը համարժեք պատասխան կտա ցանկացած ոտնձգության
Դեկտեմբեր 09, 2019 16:25 Asia/Tehran
Իրանի ԱԳՆ խոսնակը, հակադարձելով իսրայելցի պաշտոնյաների կողմից Իրանի դեմ ուղղված ռազմական սպառնալիքներին ասել է. «Իրանը համարժեք պատասխան կտա ցանկացած ոտնձգության»:
Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարը և պատերազմի նախարարը, վերջին մի քանի օրերի ընթացքում սպառնացել են ուղղակի ռազմական հարված հասցնել Իրանին:
Երկուշաբթի օրը, Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է, որ Իրանը մի պահ անգամ չի հապաղի իր ազգային անվտանգության պաշտպանության հարցում:
Նա հավելել է, որ Իսրայելի վարչակարգի սպառնալիքները վկայում են այդ ռեժիմի թուլության և ներքին ճգնաժամերը ու խնդիրները ծածկելու ջանքերի մասին, իսկ 70 տարվա բռնազավթման ընթացքում Սիոնիստական ռեժիմը հիմնվել է սպառնալիքների և ագրեսիայի վրա: