Դեկտեմբեր 09, 2019 16:28 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ.«Իրանն ունի միջուկային բարձր տեխնոլոգիա»

Անդրադառնալով Իսլամական հանրապետության միջուկային զարգացումներին, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.«Իրանը, հաշվի առնելով իր միջուկային բարձր տեխնոլոգիաները, կշարունակի իր առաջընթացն այս ոլորտում»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին, Ֆորդոյի օբյեկտում կայուն ռադիոիզոտոպների արտադրության նախագծում Ռուսաստանի համագործակցության դադարեցման մասին ասել է.«Տեխնիկական առումով, այն վայրում որտեղ կայուն իզոտոպ է արտադրվում, չի կարելի ուրան հարստացնել, ուստի Ռուսաստանի հետ բանակցություններում մի քանի փոխարինող տարբերակներ են առաջարկվել, այս համագործակցությունը տեխնիկական մակարդակում շարունակելու համար»:

Քեմալվանդին ընդգծել է.«Տեխնիկական առումով Իրանը կարող է առանց ռուսների էլ շարունակել կայուն իզոտոպների արտադրությունը»:

Իրանը միջուկային գործունեության ոլորտում ռուս մասնագետներից խորհուրդներ  է ստանում, սակայն ԻԻՀ ատոմային գործունեությունը  հիմնված է  իրանցի գիտնականների կարողության և ինքնաբավության վրա: 

Պիտակ

Մեկնաբանություններ