Դեկտեմբեր 11, 2019 16:07 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար.«Իրանի ժողովուրդը  թշնամիների սպառնալիքները վերածել է հնարավորությունների»

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն անդրադառնալով Իսլամական Իրանի դեմ թշնամիների սադրանքներին ասել է.«Իրանի ժողովուրդը հմտորեն թշնամիների սպառնալիքները վերածել է հնարավորությունների»:

Գեներալ–մայոր Հոսեյն Սալամին չորեքշաբթի օրը Թեհրանում նշելով, որ իմպերիալիստները բոլոր ասպարեզները վերածել են Իսլամական հանրապետության դեմ կոշտ պատերազմի ճակատների, հավելել է.«Թշնամիները նպատակ ունեն կանխել Իրանի անկախ մոդելի ձևավորումը, որում ներառված են մարդկային արժանապատվությունը, արդարությունը, բարոյականությունը, բարեկեցությունն ու առաջընթացը»:

Նշելով, որ արդեն նկատվում են կայսերապաշտ ուժերի անկման ցուցանիշները, և մեկնարկել է նրանց անկման ցիկլը, գեներալ-մայոր Սալամին հավելել է.«Թշնամին փորձում է գիտության ու տեխնոլոգիայի ճանապարհը փակելով և ձախողման մատնելով շինարարական ջիհադը, Իսլամական Իրանը վերածել կարիքավոր երկրի,բայց նա երբեք չի հասնի իր նպատակին»:

Մեկնաբանություններ