Դեկտեմբեր 12, 2019 08:48 Asia/Tehran
  • Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ-ի կառավարությունը, շարունակելով իր հակաիրանական քաղաքականությունը, նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ու այդ երկրի առևտրային գործընկերների նկատմամբ:

ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը, չորեքշաբթի օրը հայտարարել է, որ պատժամիջոցի է ենթարկվել Իրանից Եմեն զենք արտահանող կազմակերպությունը: Հայտարարության մեջ նշվել է, որ պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև մեկ ֆիզիկական անձ, 5 կազմակերպություն և երկու նավ, որոնք կապված են Իրանի հետ:

Հայտարարության մեջ նշված է, որ պատժ-միջոցի ենթարկված անձը կապ ունի Իրանի իսլամական պահակազորի հետ:

ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել նաև ԱՄԷ-ում ու Չինաստանում գործող երեք տուրիսատական ընկերությունների նկատմամբ՝ իրանական ավիաընկերությունների հետ կապ ունենալու պատճառով:

Թեհրանում և Օմանում տեղակայված երկու ընկերությունները, որոնք իրականացնում են նավերով բեռնափոխադրումներ, նույնպես ներառվել են պատժամիջոցների ցուցակում:

Իրանը, դիմադրության ու ինքնավստահության շնորհիվ, դիմակայում է ամերիկյան պատժամիջոցներին:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ