Դեկտեմբեր 12, 2019 17:32 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար.«Իրանի ժողովուրդը տնտեսական խնդիրների լուծման համար երբեք  չի դիմի թշնամուն»

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է.«Իրանի բոլոր տնտեսական խնդիրներն առաջացել են թշնամիների դաժան սպառնալիքների ու պատժամիջոցների հետևանքով, և ժողովուրդը դրանցից փրկվելու համար, երբեք չի դիմի իր դեմ պատժամիջոցներ կիրառողներին»:

Գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, այսօր Թեհրանում կայացած միջոցառման ժամանակ ասել է.«Թշնամիները փորձում են Իսլամական Իրանի համար ստեղծել ամեն կարգի խնդիրներ, այդ թվում խռովություններ: Սակայն նրանք պետք է իմանան, որ Իրանի մեծ ժողովուրդն ամենայն զգոնությամբ կչեզոքացնի նրանց բոլոր  սադրանքները»:

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանտարը հստակեցրել է.«Մարդիկ քաջ գիտակցում են, որ թշնամիները միմիայն փորձում են հանձնվել պարտադրել Իրանին, կասեցնել նրա առաջընթացը, և անապահովություն առաջացնել երկրում, և այս ճանապարհին նրանք անում են ամեն ինչ»:

«Իրանի ժողովուրդն իր հավատքով ու մաուր կամքով, դիմադրում է թշնամու  ճնշումներին, ուստի ամերիկացիները և տարածաշրջանում նրանց գործակալները, պետք է վերանայեն իրենց քաղաքականությունները»,նշել է գեներալ-մայոր Սալամին: 

Մեկնաբանություններ