Դեկտեմբեր 14, 2019 16:49 Asia/Tehran
  • Իրանը անպտղության բուժման ոլորտում առողջապահական տուրիզմի ցանկալի կետերից մեկն է

Իբն Սինայի անպտղության բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավարն ասել է, որ Իրանի Իսլամական հանրապետությունը համարում է ցանկալի և հարմար վայրերից մեկը բժշկական զբոսաշրջության, հատկապես անպտղության բուժման համար:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Ալի Սադեղթաբարն ասել է, որ Իրանն առաջատար է բժշկական գիտելիքների և մասնագետների պատրաստման ոլորտում: Նա  հավելել է. «Անպտղության բուժման ծառայությունների շատ ցածր գինը, իրանցի բժիշկների փորձի հետ մեկտեղ, հանգեցրել են նրան, որ տարածաշրջանի բազմաթիվ երկրներ, հատկապես Պարսից  ծոցի երկրների քաղաքացիներն այցելեն Իրան:

Անդրադառնալով Իրանում անպտղության բուժման ցածր գներին, Սադեղթաբարը ասել է.«Իրանում անպտղության բուժման գինը կազմում է մոտ 500-ից 700 դոլար, բայց Եվրոպայում այն կարժի 8-ից 9 հազար եվրո, իսկ ԱՄՆ-ում 12-ից 15 հազար դոլար»:

Մեկնաբանություններ