Դեկտեմբեր 14, 2019 17:26 Asia/Tehran
  • Թեհրանի համալսարանում տեղի է ունեցել «Սուրենա-4» մարդակերպ ռոբոտի շնորհանդեսը (Տեսանյութ)

Թեհրանի Պետական համալսարանում տեղի է ունեցել «Սուրենա-4» մարդակերպ ռոբոտի շնորհանդեսը:

Այսօր Թեհրանի համալսարանում ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարիի ներկայությամբ տեղի ունեցավ  «Սուրենա-4» մարդակերպ ռոբոտի շնորհանդեսը: Այդ ռոբոտը կարող է քայլել 0.7  կմ/ժամ արագությամբ: Նաև  կարող է տեքստը փոխարկել խոսքի:

Մարդակերպ ռոբոտը լիովին իրանական արտադրություն է: Այն նախագծվել է Թեհրանի համալսարանի իրանցի մասնագետների կողմից: Մինչ այժմ այդ ռոբոտից չորս օրինակ ներկայացվել է:

Ռոբոտի հասակը 170 սանտիմետր է, քաշը՝ 70 կմ:Այն կարողանում է տեղաշարժվել անհարթ մակերեսով և խնդիր ծագելու դեպքում վերականգնել իր հավասարակշռությունը:

«Սուրենա-4»  մարդակերպ ռոբոտը նաև կարողանում է իրեր բարձրացնել, գրել, մեկ  ուրիշի նմանակել և շարժել ձեռքերն ու ոտքերը: 

 

 

Մեկնաբանություններ