Դեկտեմբեր 14, 2019 18:03 Asia/Tehran
  • Հումանիտար ոլորտի նկատմամբ պատժամիջոցը չեղարկելու Իրանի առաջարկն ընդունվել է

Ասիա-խաղաղօվկիանոսյան խորհրդարանների վեհաժողովում հրապարակված եզրափակիչ հաղորդագրության մեջ ասված է, որ հումանիտար հարցերում պատժամիջոցը որպես գործիք օգտագործելը մերժելու Իրանի առաջարկն ընդունվել է:

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում, շրջակա միջավայրի հարցով Ասիա-խաղաղօվկիանոսյան  խորհրդարանների վեհաժողովում հրապարակված եզրափակիչ հաղորդագրության մեջ, նշվել է.«Մասնակից երկրներն ընդունել են աերոզոլների դեմ պայքարում երկրների համակարգման ու համագործակցության անհրաժեշտության կապակցությամբ իրանական պատվիրակության ներկայացրած առաջարկը»:

Իրանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Մոհամմադ Ռեզա Թաբեշն Ասիա-խաղաղօվկիանոսյան վեհաժողովի 19-րդ նստաշրջանում   խորհրդարաններին  կոչ է արել ավելի շատ ակտիվ քայլեր ձեռնարկել շրջակա միջավայրի և բնության պահպանման  ուղղությամբ: 

Ըստ հաղորդման՝ Սեուլում կայացած նիստում, ԻԻՀ ներկայացուցիչն ընտրվել է շրջակա միջավայրի հարցով Ասիա-խաղաղօվկիանոսյան խորհրդարանների պատգամավորների կոնֆերանսի փոխնախագահ:

Պիտակ

Մեկնաբանություններ