Հունվար 16, 2020 12:22 Asia/Tehran
  • Շահի Իրանից փախչելու և Փահլավիների դինաստիայի ավարտի տարելիցը

41 տարի առաջ շահական ռեժիմի դեմ Իրանի ժողովրդի պայքարի արդյունքում, Փահլավի դինաստիայի վերջին թագավոր Մոհամմեդ Ռեսա շահը արտասահմանում բուժվելու պատրվակով, փախավ Իրանից:

Երբ Բրիտանիայի կառավարությունը, երկրորդ աշխարհամարտում Գերմանիային աջակցելու համար, աքսորեց Ռեզա շահին, նրա որդին՝ Մոհամմեդ Ռեզա շահը գահ բարձրացավ: Թագավորը մի անգամ էլ 1953թ. Իրանից փախել էր ժողովրդի ընդվզման պատճառով, սական 3 օր անց ԱՄՆ-ի կողմից իրականացված հեղաշրջումից հետո, վերադարձավ Իրան:  

Այս հեղաշրջումից հետո, ԱՄՆ-ի համար հարթվեց բռնատիրության ուղին, իսկ Իրանի թագավորն  Իրանում ու տարածաշրջանում գործադրում էր ԱՄՆ-ի քաղաքականությունները: Սակայն Իրանի իսլամական հեղափոխությունից հետո, շահը փախավ երկրից:

Շահի փախուստը ուրախություն ու ցնծություն բերեց Իրանի ժողովրդին և համարվեց կարևոր ու ճակատագրական հաղթանակ Իսլամական հեղափոխության համար, ինչի պատճառով էլ ժողովուրդը մեծ քայլերթ անցկացրեց:

Այս դեպքից մի քանի օր առաջ ԻԻՀ-ի հիմնադիր առաջնորդ Իմամ Խոմեյնին, որ գտնվում էր Փարիզում, մի ուղերձով հայտնել էր.«Առանց թագավորությունից հրաժարտվելու շահի ճամբորդությունը ոչ մի օգուտ չունի: Փահլավի ռեժիմը պետք է ամբողությամբ լուծարվի »:

Մեկնաբանություններ