Հունվար 16, 2020 17:27 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերի. Իրանը շահագրգռված չէ լարվածության զարգացմամբ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է. «Իրանը շահագրգռված չէ լարվածության զարգացմամբ, բայց կտրուկ կարձագանքի ցանկացած ագրեսիվ գործողության»:

Հինգշաբթի օրը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցի ընթացքում, գեներալ Մոհամմեդ Բաղերին  ասել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը վախկոտ, անմարդկային, անբարոյական և իրավական և միջազգային չափանիշներին հակասող գործողություն էր:

Իսկ ամերիկացիների  քայլերն այդ թվում՝ Իրաքի Հաշդ Ալ-Շաաբիի ուժերի կենտրոնը կամ Սիրիայի որոշ ռազմաբազաների դեմ գործողությունները, լարվածության նոր փուլ է առաջացրել տարածաշրջանում:

Գեներալ Բաղերին հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանից դուրս գալուց հետո բոլոր անկարգությունների և հակամարտության արմատները կչորանան:

Հալոսի Աքարը գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը, ժողովրդին և զինված ուժերին, հավելելով .«Կայունության և խաղաղության պահպանումը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում, և տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման համար, չպետք է ահաբեկիչներին թույլ տալ մեծացնել լարվածությունը»: 

 

Մեկնաբանություններ