Հունվար 17, 2020 18:33 Asia/Tehran
  • Իրանի ժողովուրդը քայլերթ է անցկացրել ի պաշտպանություն Իսլամական հանրապետության

Ուրբաթօրյա աղոթքից հետո Իրանի ժողովուրդը քայլերթ է անցկացրել ի պաշտպանություն Միացյալ Նահանգների դեմ՝ Իսլամական համակարգի հզորության:

Տարբեր քաղաքներում միլիոնավոր իրանցիներ երթ են կազմակերպել՝ ի պաշտպանություն Իսլամական հանրապետության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, դատապարտելով ԱՄՆ կառավարության կրկնվող հանցագործությունները և Բրիտանիայի միջամտությունն Իրանի ներքին գործերին:

Քայլերթից հետո հրապարակվել է բանաձև, որում ասված է. «ԱՄՆ-ի և Բրիտանիայի թշնամանքն Իսլամական հանրապետության և Իրանի նկատմամբ, բխում է Իրանի ժողովրդի ջանքերից՝ նրանց միջամտություններին ու գերիշխանությանը վերջ տալու նպատակով:

Իրանի ժողովուրդն այս բանաձևում ընդգծել է.«Իրանը հասել է անկախության և հզորության այնպիսի մակարդակի, որը, բացի գերիշխանության բացարձակ ժխտումից,  քաղաքական, լրատվամիջոցների, տնտեսական և ռազմական ոլորտներում  մահացու հարված հասցրեց թշնամիներին և կոտրեց ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Սիոնիստական ռեժիմի կեղծ հզորությունը»:

Բանաձևում նշված է, որ Բրիտանական նավի կալանավորումը, ԱՄՆ լրտեսական ԱԹՍ-ի կործանումը և Իրաքում ամերիկյան ռազմաբազայի վրա հրթիռների հարձակումը, Իրանի հպարտ  քայլերն էին իմպերիալիստների դեմ պայքարում: 

Բանաձևում Իրանի ժողովուրդը գնահատել է զինված ուժերի  հերոսությունները, իր աջակցությունը  հայտնելով իսլամական դիմադրության շարժմանը: 

 

 

 

Մեկնաբանություններ