Հունվար 19, 2020 09:18 Asia/Tehran
  • Մուսավին Մակրոնին. Իրանի հարավային ծոցը միայն մեկ անուն ունի՝ Պարսից ծոց

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը կիրակի օրը հակադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վիրավորական հայտարարությունը, որում վերջինս Պարսից ծոցի մասին խոսելիս, կիրառել էր կեղծ անվանում:

Սեյեդ Աբբաս Մուսավին Թվիթերում գրել է. «Իրանի հարավային ծոցը միայն մեկ անուն ունի ՝ Պարսից ծոց: Ձեր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում նույնքան սխալ է, որքան ձեր կողմից կիրառված սխալ անվանումը: Երկու սխալներն էլ մեծ են, սակայն՝ ուղղելի»:

Մուսավին իր գրառումը կատարել է ֆրանսերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներով:

Վերջերս, Թվիթերում արած գրառման մեջ, էմանուել Մակրոնը, Պարսից ծոցի մասին խոսելիս, օգտագործել էր կեղծ անվանում:

Արաբական  որոշ պետություններ, Արևմուտքի հորդորներով, վերջին տարիներին փորձում են աղավաղել Պարիսց ծոցի անվանւմը, որը շատ վաղ ժամանակներից փոփոխության չի ենթարկվել:

Մեկնաբանություններ