Հունվար 20, 2020 11:21 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի բանաձևը՝ եվրոպացիների վերջին որոշման կապակցությամբ

Եթե Եվրոպաի անարդար վերաբերմունքը ՀԳՀԾ-ի նկատմամբ շարունակվի, Իրանը կքննարկի ՄԱԳԱՏԷ-ի հետ հետագա համագործակցության հարցը:

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, դռնբաց նիստում անդրադառնալով այս փաստին, խստորեն քննադատել է միջուկային գործարքում առկա տարաձայնությունների լուծմանն ուղղված «ձգանի մեխանիզմի» գործադրումը:

Հունվարի 14-ին, Ֆրանսիան, Բրիտանիան ու Գերմանիան հայտարարեցին, որ ակտիվացնում են միջուկային գործարքում առկա տարաձայնությունների լուծմանն ուղղված «ձգանի մեխանիզմիը»: Այս մեխանիզմի լիարժեք գործադրման արդյունքում, ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները կվերականգվեն:

Կիրակի օրը կայացած նիստում, Իրանի խորհրդարանի պատգամավորները, մի բանաձևով հայտարարել են, որ ՀԳՀԾ-ի ու ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը շարունակելու շուրջ որոշում կկայացվի, որպեսզի արևմտյան երկրների, մասնավորապես միջուկային համաձայնության եվրոպական կողմը հասկանա, որ Իրանը չի հապաղում կտրուկ որոշումներ կայացնելու հարցում :

Իրանը մինչ օրս որևէ լուսավոր կետ չի տեսել եվրոպացիների դիրքորոշումներում: Նրանք այնպսիս պայմաններում են փորձում մշակել նոր միջուկային համաձայնագիր, երբ ներկա համաձայնագիրը վերածեցին ապարդյուն գործարքի:

Եվրոպացիները, բանաձևեր հրապարակելու փոխարեն, պետք է կամք ցուցաբերեն՝  աջակցելու ՀԳՀԾ-ին համար:

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, անցած ուբաթ կայացած աղոթքի ժամանակ հայտարարեց. «Ես հենց սկզբից էլ ասել էի, որ ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո, չեմ վստահում եվրոպացիներին: Նրանք որևէ գործնական քայլ չեն անում և միայն ծառայում են ԱՄՆ-ի շահերին: Հիմա էլ պարզվեց, որ նրանք միայն ԱՄՆ-ի ծառայողներն են և նպատակ ունեն ծնկի բերել իրանցիներին: Սակայն Եվրոպան մոռանում է,ո ր անգամ ԱՄՆ-ին չհաջողվեց նման բան անել»;

ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը, նախազգուշացնելով եվրոպական երկրներին, հայտարարել է. «Եվրոպական եռյակը կարող է  պահպանել ՀԳՀԾ-ն, սակայն ոչ թե ճնշում  գործադրելով Իրանի վրա, այլ քաջություն ունենալով կատարել համաձայնագրով ստանձնած սեփական պարտավորությունները»:

ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների փուլ առ փուլ կրճատումն Իրանի կողմից, նշանակում է, որ եթե եվրոպացիներն անտեսեն իրանցիների իրավունքները, պետք է կրեն նաև դրա հետևանքները: Այս առումով, հիմա քննարկվում է երկու հնարավորություն: Առաջինը հնարավորությունը ենթադրում է, որ Եվրոպան կդադարեցնի «ձգանի մեխանիզմի» աշխատանքը: Հակառակ դեպքում, ՀԳՀԾ-ի վերաբերյալ եվրոպացիների բոլոր հույսերը հօդս կցնդեն: ՀԳՀԾ-ն պարզապես միջազգային համաձայնագիր չէ: Այն կրում է քաղաքական բնույթ, համարվելով միջազգային ձեռքբերում՝ համակողմանի համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ: Ուստի, եթե կողմերը հավատարիմ չմնան այս համաձայնագրին, դա մեծ հարված կլինի այս դինավանագիտական ձեռքբերմանը:

Եկորրդ հավանականութունը կայանում է նրանում, որ եթե «ձգանի մեխանիզմը» լիարժեք գործադրվի, Եվրոպան պետք է պատրաստ լինի կրել այդ կապակցությամբ Իրանի քայլերի հետևանքները:

ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության հարցի վերանայումը, որի մասին հայտարարեցին Իրանի խորհրդարանի պատգամավորները, կարելի է քննարկել հենց այս ենթատեքստում:

Պիտակ

Մեկնաբանություններ