Հունվար 20, 2020 11:46 Asia/Tehran

Մասուլե քաղաքն Իրանի պատմական վայրերից է, որ գտնվում է Գիլան նահանգում: Ամռանն այստեղ հաճելի սառը եղանակ է, իսկ ձմռանը՝ անձրևներ ու մառախուղ:

Մասուլեն Իրանի ամենատսեարժան զբոսաշրջային վայրերից է և  ճարտարապետական աշխատանքի ամենահետաքրքիր  նմուշներից ՝ աշխարհում:

Մասուլեի ճարտարապետությունը յուրահատուկ է։ Շինությունները կառուցված են լեռների մեջ և իրար փոխկապակցված են։ Բակերն ու տանիքները փողոցների նման ծառայում են որպես անցուղիներ։ Մասուլեի յուրահատուկ հատակագիծը թույլ չի տալիս որևէ մոտոցիկլետի մուտքը քաղաք։ Այն Իրանի միակ քաղաքն է, որն այսպիսի արգելք ունի։ Փոքր քողոցներն ու շատ աստիճանները իսկապես անհնար են դարձնում որևէ մեքենայի մուտքը այնտեղ։

Մասուլեի տպավորիչ ճարտարապետությունը մեծապես նկարագրվում է այսպես․

«Վերևի տան բակը տակի տան բակն է»։

Պատմական տվյալների համաձայն, Մասուլեն մոտ 1000 տարեկան է: Իր բնության ու հետաքրքիր ճարտարապետության պատճառով, այս քաղաքն ամեն տարի գրավում է հազարավոր զբոսաշրջիկների:

Մեկնաբանություններ