Հունվար 20, 2020 16:16 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.«Իրանի ժողովրդի դիմադրությունը զայրացրել է ԱՄՆ-ին և գրավել աշխարհին»

Նշելով, որ Իսլամական գաղափարախոսության հիմքերը և դրանց հավաստիքներից մեկը հանդիսացող Իրանի իսլամական հանրապետության դիմադրությունը գրավիչ են աշխարհի համար, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի զայրույթի պատճառը՝ մի բռնատիրոջ հանդեպ մի անկախ երկրի դիմադրության գրավչությունն է »:

Այաթոլլահ Խամենեին, Իրանի հաջի ուխտագնացության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, ասել է.«Հաջի ուխտագնացության հնարավորությունը պետք է  օգտագործել՝ Իսլամական հանրապետության նոր խոսքը՝ կրոնական ժողովրդավարության օրինակն աշխարհին ներկայացնելու համար»:

«Կրոնական ժողովրդավարությունը ճանաչված չէ աշխարհի համար, և այսօր, երբ միլիոնավոր քարոզչական միջոցներ են գործում Իսլամական հանրապետության դեմ, կարելի է Հաջի ուխտագնացության հնարավորությունն օգտագործել այս և այլ հարցերը, ինչպես՝ ԱՄՆ-ի թշնամության պատճառը և Իրանի ժողովրդի բռնությանը չենթարկվելու տրամաբանությունը լուսաբանելու համար». հավելել է մեծարգո առաջնորդը:

Կարևորելով հաջի ուխտագնացությունը, որպես քաղաքական, հավատքի ու հասարակական շարժում, Այաթոլլահ Խամենեին նշել է.«Իհարկե շատ երկրներ անտեղյակ են հաջի կարևորության ու դրա գործառույթների մասին, սակայն հաջը լուրջ ու միջազգային շարժում է, որից շատ օգուտներ են սպասվում իսլամական ումմայի համար»:

Անդրադառնալով Իսլամական միասնական ումմայի ձևավորումը կանխելու գերտերությունների ջանքերին, գերապատիվ առաջնորդն ասել է.«Դեռևս չի ձևավորվել  իսլամական ումման, որը կլինի միասնական ու վճռականորեն կհետևի ընդհանուր նպատակի: Ցավոք իսլամական երկրներում իսլամական միասնության կոչ անողների դիմաց տարածվել են  զրպարտանք, հակամարտություն ու պատերազմ»:

Նշելով, որ Իրանը սովորական երկիր դարձնելու մասին ամերիկացիների հայտարարության նպատակն այն է,որ Իսլամական հանրապետությունը հրաժարվի իր նոր խոսքից, որն է՝ հասարակության կառավարման գործում  իսլամական գաղափարների ու կրոնական հիմքերով ժողովրդական ձայների միավորումը, ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Իսլամական հանրապետության համակարգի քաղաքական հիմքերի արտացոլումն ու նոր խոսքի լուսաբանումն աշխարհի համար հաջի ուխտագնացության մյուս կարևոր  առաքելությունն է»:

 

Պիտակ

Մեկնաբանություններ