Հունվար 24, 2020 09:55 Asia/Tehran
  • Մուսավի. գեներալ Ղանիի դեմ Հուքի հնչեցրած սպառնալիքը բացահայտում է ԱՄՆ-ի կառավարության ահաբեկչական բնույթը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է ԱՄՆ պետքարտուղարության «Ւրանի ակտի խմբի» ղեկավար Բրայան Հուքի այն հայտարարությունը, որով վերջինս սպառնացել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման նոր հրամանատարին:

Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում «Ալ Շարղ ալ Վասաթ» թերթին տված հարցազրույցում, ԱՄՆ պետքարտուղարության «Ւրանի ակտի խմբի» ղեկավար Բրայան Հուքը հայտարարել է, որ եթե ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման նոր հրամանատարը շարունակի գեներալ Սուլեյմանիի ճանապարհը, կարժանանա նրա ճակատագրին:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայեդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյայի հայտարարությունը պաշտոնական էր և բացահայտեց պետության ահաբեկչական բնույթը:

Մուսավին հավելել է. «Սիոնիստական ռեժիմից հետո, Միացյալ Նահանգները երկրորդ պետությունն է, որը պաշտոնապես հայտարարում է, որ օգտագործել է իր կառավարական և զինված ուժերի հնարավորությունները ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար և շարունակելու է դա անել նաև ապագայում:

Մեկնաբանություններ