Հունվար 24, 2020 11:33 Asia/Tehran
  • Մուսավի. Իրանի հետ նոր համաձայնությունը Թրամփի պատրանքն է

Արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարության Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ «Թրամփի համաձայնագիրը» պատրանք է:

Ալ Շարղ օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից ՀԳՀԾ-ի փոխարեն «Թրամփի համաձայնագիրը» ստորագրելու առաջարկին, հայտարարել էր, որ ըստ այդ համաձայնագրի, Իրանը չպետք է ունենա ուրան հարստացնելու հնարավորություն, պետք է վերանայի իր  հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանային քաղաքականությունը: և վերջ տա տարածաշրջանային խմբավորումներին  ցուցաբերվող սպառազինական աջակցությանը:

Ավելի վաղ, Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ ՀԳՀԾ-ն պետք  է փոխարինվի «Թրամփի գործարքով»:

Այս կապակցությամբ, Աբբաս Մուսավին, հինգշաբթի օրն իր թվիթերյան էջում գրել է. «Այս համաձայնության վերաբերյալ ամերիկացիների հայտարարությունը նրանց մոլորության արդյունքն է, որը բխում է ամբարտավանությունից ու  չափազանց բարձր ինքնավստահությունից»:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի մեծ պահանջները հետագայում ՀԳՀԾ-ի չեղարկման պատճառ կդառնան:

 

Մեկնաբանություններ