Հունվար 25, 2020 16:46 Asia/Tehran
  • Մուսավի.«Իրավապաշտպան մարմինները պետք է հետամուտ լինեն իրանցիների նկատմամբ ԱՄՆ-ի անօրինական վերաբերմունքին»

Դատապարտելով Իրանի քաղաքացիների կամ Իրանում ծնվածների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության կողմից ցուցաբերվող անմարդկային ու ապօրինի վերաբերմունքն, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Այս վերաբերմունքը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որին պետք է հետամուտ լինեն մարդու իրավունքների իրավապաշտպան մարմինները»:

Սեյեդ Աբբաս Մուսավին շաբաթ օրը նշել է. «Իրանի քաղաքացիների կամ այս երկրում ծնվածների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանապահ ծառայությունների կողմից ցուցաբերվող  անմարդկային, անօրինական ու խտրական վերաբերմունքը ՝ զուտ ռասայի, ազգային պատկանելիության կամ կրոնի պատճառով է»:

Մուսավին հստակեցրել է.«ԱՄՆ-ի սահմանապահներն ու անվտանգության ծառայության աշխատակիցներն իրանցիներին հարցեր են տալիս քաղաքական ու կրոնական համոզմունքների մասին և հակառակ նրանց ցանկության, մտնում են նրանց վիրտուալ էջերը, ինչը նշանակում է հավատաքննություն և մարդու իրավունքների կոպիտ խախտում»:

Մեկնաբանություններ