Հունվար 25, 2020 17:35 Asia/Tehran
  • Իրանի դատական իշխանության ղեկավարն ընդգծել է ԱՄՆ-ի նկատմամբ իրավական հետապնդում իրականացնելու անհրաժեշտությունը

Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«ԱՄՆ-ի նկատմամբ պետք է իրավական ու բազմակողմանի հետապնդում իրականացնել՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար լեգենդար-գեներալ Ղասեմ Սուլեյմանիին և նրա զինակիցներին սպանելու պատճառով»:

Շաբաթ օրն Իրաքի դատական գերագույն խորհրդի նախագահ Ֆայեղ Զեյդանի հետ ունեցած հեռախոսազրույցում անդրադառնալով Դիմադրության հրամանատարներին սպանելու ԱՄՆ ռեժիմի պաշտոնական խոստովանությանը,  Սեյեդ Էբրահիմ Ռեիսին հավելել է.«Այդ ոճրագործությունը հակասում է բոլոր միջազգային պայմանագրերին ու օրենքներին և Իրանի ու Իրաքի ժողովուրդները պահանջում են իրավական հետապնդման ու պատժի ենթարկել այդ սպանության կարգադրողներին ու իրականացնողներին»:

Իրանի դատական իշխանության ղեկավարը խոսելով գեներալ Սոլեյմանիին սպանելու ԱՄՆ-ի ռեժիմի ոճրագործության ահաբեկչական կողմերին, հստակեցրել է.«ԱՄՆ-ի այդ քայլն անշուշտ ոտնձգություն է համարվում և խախտում է բազմաթիվ սկզբունքներ, այդ թվում ուժային միջոցի դիմելու արգելվածության սկզբունքը և  միջազգային իրավունքով պաշտպանված անձանց ապրելու իրավունքը»:

Իրաքի դատական գերագույն խորհրդի նախագահը ևս ասել է,որ պատրաստ է  միջազգային շրջանակներում համագործակցել Իսլամական հանրապետության հետ՝ մինչև արդյունքի հասնելը»: 

Պիտակ

Մեկնաբանություններ