Փետրվար 04, 2020 08:59 Asia/Tehran
  • Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար. Բժշկական սարքավորումների ու դեղորայքի ապահովման հարցում, Իրանը կախված չէ ուրիշների քայլերից

Անդրադառնալով շվեյցարական ընկերոթւոյեւններից ներկրվող դեղամիջոցների վերաբերյալ հայտարարությունն Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը հայտաչաել է, որ Թեհրանն այս ոորտում կախված չէ այլ երկրների քայլերից ու որոշումներից:

Թեհրանում Շվեյցարիայի դեսպան և ԱՄՆ-ի շահերի պաշտպան Մարկուս Լեիթները վերջերս կատարել այն դեղերի շնորհանդեսը, որոնք գնվել են շվեյցարական ընկերություններից, Իրանի սառեցված գումարներով: 

Իանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդուլ Նասեր Հեմմաթին, երկուշաբթի օրը հայտարարել է, որ վերջին 10 ամիսների ընթացքում ներկրված դեղորայքի և բժշկական պարագաների արժեքը կազմել է ավելի քան 4 միլիարդ դոլար, ինչը  երկու հազար անգամ  գերազանցում է Շվեյցարիայի ֆինանսական ալիքի միջոցով ներկյրված դեղորայքի արժեքը: 

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից վերջին մեկուկես տարվա ընթացքում դեղորայքի մուտքն Իրան արգելելուն ուղղված քայլերին, Հեմմաթին հավելել է. «Չնայած ԱՄՆ-ի հայտարարություններին, թե մարդասիրակաան ապրանքների ու դեղամիջոցների նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանվել, դեղորայք ու բժշկական սարքավորումներ ներմուծելու համար ԱՄՆ-ի կողմից թույլտվության չտրամադրելը, վկայում է հակառակի մասին»:

Պիտակ